Երևանի «Արարատն» այսօր՝ մայիսի 16-ին, ընկերական խաղ է անցկացրել Առաջին խմբի ներկայացուցիչ «Լոկոմոտիվի» հետ։ Խաղն ավարտվել է ԲԽ թիմի 3-5 հաշվով պարտությամբ։
«Լոկոմոտիվի» կազմում գոլերը հեղինակել են Յուրի Գլուշչուկը, Դմիտրի Կոպիտովը, Մաքսիմ Պրյադունը, Իգոր Բիկովսկին ու Կարապետ Մանուկյանը։ Արարատցիներից աչքի են ընկել Զավեն Բադոյանն ու Դենիս Դեդեչկոն։ Վերջինս դարձել է դուբլի հեղինակ։
Մայիսի 25-ին ժամը 18:30 ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Արարատը» կմրցի «Ուրարտուի» հետ: