Formula E-ի ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան կարծում է, որ էլեկտրական Ֆորմուլան կարող է գերազանցել ներքին այրման շարժիչներով անցկացվող մրցարշավին, տեղեկացնում է FMe-ն:
«Էլեկտրական մեքենաները պարզապես հիասքանչ են: Չես հասցնում ոտքդ դնել ոտնակին, արդեն սլանում ես 100 կմ/ժ արագությամբ:
Սա ավտոսպորտի ապագան է: Բենզինով մեքենա քշելը նմանվում է ծխախոտ օգտագործելուն. այն պետք է դադարեցնել:
Արև, քամի և ջուր. նրանք մեզ կտան բավարար էներգիա ՝ մեր էլեկտրական մեքենաների մարտկոցները լիցքավորելու համար»,- ասել է Մասսան:
Հիշեցնենք, որ բրազիլացի փորձառու ավտոարշավորդը ներկայացնում է Venturi թիմը:
Հավելենք, որ Formula E-ի մրցաշրջանը դադերացված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: