Ֆինլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յարի Լիտմանենը խոսել է կորոնավիրուսով վարակվելու մասին, տեղեկացնում է Cadena Cope-ն:
«Երբեք ինձ այդքան վատ չէի զգացել. տաքություն, դողէրոցք և բարդ շնչառություն:
Փառք Աստծո, վերջին 14 օրերի ընթացքում ինձ ավելի լավ եմ զգում»,- ասել է Լիտմանենը:
Հիշեցնենք, որ Լիտմանենը ֆիննական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է:
Հավաքականի կազմում նա անցկացրել է 137 հանդիպում և դարձել ՝ 32 գոլի հեղինակ: