Բելառուսի առաջնության 8-րդ տուրում «ԲԱՏԷ-ն» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Սմոլևիչի» ակումբի հետ և հաղթեց ՝ 5:3 հաշվով:
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նեմանյա Միլիչը: Հարձակվողը վերջին րոպեներին կարողացավ երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հիշեցնենք, որ ԲԱՏԷ-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Սմոլևիչին» դեռ ոչ մի հաղթանակ չի տարել և 3 միավորով գտնվում է վերջին հորիզոնականում: