Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Խավիեր Պաստորեն մոտ է հայրենիք վերադառնալուն, տեղեկացնում է Sky Italia-ն:
30-ամյա կիսապաշտպանն արդեն տվել է իր համաձայնությունը: Նշվում է, որ արգենտինական ակումբը 10 միլիոն եվրո կվճարի Պաստորեի համար:
Հիշեցնենք, որ «Ռասինգի» սպորտային տնօրենը Դիեգո Միլիտոն է, ով Պաստորեի նախկին խաղընկերն էր Արգենտինայի հավաքականում:
Հավելենք, որ «Ռոման» մտադիր է խզել պայմանագիրը արգենտինացու հետ:
Ա Սերիայի այս մրցաշրջանում Պաստորեն մասնակցել է 9 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլային փոխանցման հեղինակ:
Նախկինում կիսապաշտպանը պաշտպանել է արգենտինական «Ուրականի» դարպասը: