«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մասնակցել է կորոնավիրուսի դեմ պայքարին:
Պորտուգալացի մասնագետը դարձել է Age UK բարեգործական կազմակերպության կամավորը. այս ընկերությունը մասնագիտացած է տարե մարդկանց օգնության հարցում:
Մոուրինյուն մարդկանց առաջին անհրաժեշտության ապրանքներ է բաժանել Լոնդոնում:
Մեծ Բրիտանիայում COVID-19-ով վարակման 5741 դեպք է գրանցվել: 282 մարդ արդեն մահացել է: