Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը խոսել է այն ֆուտբոլիստի մասին, ով իր կարիերայի ընթացքում ամենից շատ տպավորել իրեն:
«Այդ ֆուտբոլիստը Գարեթ Բեյլն է: Երբ ես Սաութհեմփթոնում էի, երկու տղաների մասին խոսակցություններ կային՝ Թեո Ուոլքոտ և Գարեթ Բեյլ: Մենք լսեցինք նրանց վերաբերյալ ամեն տեսակի դրական ակնարկներ, և ես գիտեի, որ «Լիվերպուլը» շահագրգռված է Բեյլին ձեռք բերելու 2007 թվականի ամռանը: Մեր ճանապարհները չեն խաչվել մինչև այն պահը, երբ մենք միացանք «Տոտենհեմում»: Սկզբում այս երիտասարդը վստահության խնդիրներ ուներ, նա չէր սիրում ձախ եզրում խաղալ:Աստիճանաբար, նա ավելի արագ դարձավ և ուժեղ: Նրա վստահությունը սկսեց ավելանալ:
Ինձ տպավորեց նրա հեթ-տրիկը Սան Սիրոյում։ Ֆուտբոլիստի կերպարանափոխման ավելի ակնառու դեպք դժվար է հիշել», — ասել է Կրաուչը Mundo Deportivo-ին տված հարցազրույցում: