«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի ծառայություններով։
27-ամյա ավստրիացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։ «Բավարիան» մտադիր է այս ամռանը վաճառել նրան, որպեսզի հաջորդ տարի ստիպված չլինի անվճար բաց թողնել նրան։
Ալաբայի ներկայացուցիչները մի քանի անգամ քննարկել են նրա հավանական տրանսֆերը «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբում կարծում են, որ հնարավոր է ի վիճակի չլինեն վճարելու Ալաբայի աշխատավարձը, որը կազմում է տարեկան 8 միլիոն եվրո։
Ամեն դեպքում կողմերը շարունակում են բանակցությունները։