UFC-ի նախագահ Դեն Ուայթը խոսել է UFC 249 մրցաշարի Խաբիբ Նուրմագոմեդովի և Թոնի Ֆերգյուսոնի միջև մենամարտի մասին: Ըստ միության ղեկավարի, այս մարտ տեղի է ունենալու, չնայած կորոնավիրուսի համաճարակին:
«Հուսով ենք, որ ամեն ինչ պարզ կդառնա մինչև ապրիլ, և այս մարտը տեղի կունենա: Հավանաբար ոչ ԱՄՆ-ում, բայց այդ մարտը տեղի կունենա», — ասել է Ուայթը SportsCenter-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ, Կորոնավիրուսի պատճառով UFC-ն հետաձգել էր մի շարք մրցաշարեր՝ Լոնդոնում (մարտի 21-ին), Կոլումբուսում (մարտի 28-ին) և Պորտլանդում (ապրիլի 11-ին):