Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը կարծում է, որ ՌՊԼ- ի մրցաշրջանը կդադարեցվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Ինձ թվում է, որ ՌՊԼ-ն որոշելու է առաջնությունը հետաձգել, քանի որ գրեթե բոլոր եվրոպական առաջնությունները դադարեցված են: Մենք, իհարկե, չունենք նման լուրջ իրավիճակ, ինչպես Եվրոպայում, բայց հանդիսատեսի թվի սահմանափակում կա:
Մենք ավելացրել ենք խաղերի հաճախելիությունը, այնպես որ հանդիսատեսը հանդիպումների է գալիս ավելին, քան ներկայացրած սահմանը՝ 5 հազար մարդ: Կարծում եմ, որ ակումբները կողմ կլինեն առաջնությունը կասեցնելու նախաձեռնությանը»,- մեջբերում է Արշավինին Матч ТВ-ն։
Ավելացնենք, որ Sport24-ը հայտնում է, որ ռուսական Պրեմիեր լիգայի ակումբների մեծ մասը պատրաստ են աջակցել կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանի առաջնությունը կասեցնելու նախաձեռնությանը: