Նորվեգացի Յոհանես Բյոն հաղթեց բիաթլոնի Աշխարհի գավաթի ընդհանուր վարկանիշային հաշվարկը և նվաճեց Մեծ բյուրեղապակե գլոբուսը:
Տիտղոսի ճակատագիրը որոշվեց հետապնդման մրցավազքում՝Ֆինլանդիայի Կոնտոլահտիում: Առաջինը ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադն էր, իսկ Բյոն՝ չորրորդը, ինչը բավարար էր ընդհանուր հաշվարկով առաջին տեղը զբաղեցնելու համար: Նորվեգիացի բիաթլոնիստի առավելությունը Ֆուրկադի նկատմամբ երկու միավոր էր:
Հիշեցնենք, որ այսօրվա մրցավազքը վերջինն էր 31-ամյա Ֆուրկադի համար, ով որոշել էավարտել կարիերան: