«Խետաֆեի» գործադիր տնօրեն Կլեմենտե Վիլյավերդեն հայտարարել է, որ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ինտերի» դեմ խաղի արդյունքը կարող է վճռվել մեկ խաղով՝ չեզոք դաշտում.
«ՈւԵՖԱ-ից տեղեկություն ստացանք, որ վաղվա խաղը չի կայանա: Շնորհակալ ենք կազմակերպիչներին արտակարգ իրավիճակուն աջակցություն ցուցաբերելու համար: Նրանց հետ համաձայնության կգանք խաղի անցկացման վերաբերյալ: Դեռևս չգիտենք, թե երբ այն կկայանա, բայց վստահ ենք՝ որոշումը կկայացվի երկու թիմերի շահերը հաշվի առնելով:
Երկու խաղի փոխարեն մեկ խաղ անցկացնելու հավանականություն կա՝ չեզոք դաշտում: Կընդունենք ՈւԵՖԱ-ի կայացրած ցանկացած որոշում»,- Վիլյավերդեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսն ավելի վաղ հայտարարել էր, որ թիմը չի մեկնի Իտալիա՝ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չբարելավվի:
Դրանից հետո ՈւԵՖԱ-ն չեղարկեց «Սևիլիա»-«Ռոմա» և «Ինտեր»-«Խետաֆե» հանդիպումները: Դեռևս հայտնի չէ, թե այս խաղերը երբ կկայանան: