Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ»-«Աթլետիկո» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների: Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է, որը շարունակում է տարածում ստանալ: Մադրիդյան ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել այդ կապակցությամբ, տեղեկացնում է, Sport.es-ը:
«Ակումբը գտնում է, որ կառավարության առաջարկը բավական տրամաբանական են: Այն երկրպագուները, ովքեր կհետևեն դրան և չեն մեկնի Անգլիա, հետ կստանան տոմսերի արժեքը»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը խորհուրդ էր տվել երկրպագուներին սահմանափակել ճանապարհորդությունների քանակը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-«Աթլետիկո» պատասխան հանդիպումը կկայանա այսօր ՝ 23:55-ին: Առաջին խաղը ավարտվել է «Աթլետիկոյի» հաղթանակով ՝ 1:0 հաշվով: