«Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Գանձասար-Կապանին»: Հաշիվը՝ 2։0: Կապանյան թիմը մնացել է 10 հոգով։ Մրցավարը “ձեռքով” խաղի համար հեռացրել է Աննան Մենսահին։ Հանդիպման հաշիվը բացել է Արաս Օզբիլիսը՝ անվրեպ իրացնելով 11մ տուգանային հարվածը։ Իսկ ահա տանտերերի խփած երկրորդ գնդակը շատ գեղեցիկ էր․ աչքի ընկավ Կառլեն Մկրտչյանը։
Այս խաղից հետո «Փյունիկը» վաստակեց 23 միավոր և այժմ մեկ միավորով է ետ մնում «Նոայից» լավագույն վեցնյակ մտնելու համար։ «Գանձասար-Կապանը» 14 միավորով 9-րդն է։


