Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալել էր «Ռոմային»։
Հանդիպման հաշիվը առաջին կեսի վերջում բացեց Էդին Ջեկոն։ Բոսնիացի հարձակվողը առաջ մղեց «Ռոմային»։
Երկրորդ կեսում «Ատալանտան» ավելի լավ տեսք ուներ ու կարողացավ ուրախացնել սեփական երկրպագուներին։ 50-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրեց Խոսե Պալոմինոն։ 59-րդ րոպեին տանտերերի խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը փոխարինման դուրս գալուց վայրկյաններ անց գրավեց Պաու Լոպեսի դարպասը։ Խաղն ավարտվեց «Ատալանտայի» հաղթանակով՝ 2-1։