«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է վերադառնալ Լա լիգա։ Այս մասին գրում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացի հարձակվողը անհանգստացած է թիմի՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության գալիք երկու մրցաշրջանների մասնակցությունից զրկվելուց ու հնարավոր է փոխի ակումբային գրանցումը։
Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»։ «Ռոխիբլանկոսները» ցանկանում են հետ վերադարձնել նրան։
Նշվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն կարող է ցուցաբերել նաև մադրիդյան մյուս թիմը՝ «Ռեալը»։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ «Ման․ Սիթին» զրկվել է Չեմպիոնների լիգայի գալիք երկու մրցաշարերին մասնակցության իրավունքից։