Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի քառակի չեմպիոն Ալեքսանդրա Սոլդատովան, որն ինքնասպանության փորձից հետո հոսպիտալացվել էր, ինքնուրույն է հիվանդանոց այցելել: Այս մասին հայտնում է Mash տելեգրամ-ալիքը:
«Ալեքսանդրան ինքն է գնացել Մոսկվայի` իր տան մոտակայքում գտնվող հիվանդանոց: Ինչո՞ւ. այդ հարցին Սոլդատովան պատասխանել է`հիմարություն է արել: Բայց հետո վախեցել է ու դիմել բժշկի: Աղջկան որոշել են հոսպիտալացնել են, քանի որ ամեն դեպքում ինքնասպանության փորձ է եղել: Շտապ-օգնության մեքենայում (նրան տեղափոխվել են Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց) նա իրեն շատ ադեկվատ է պայել ու շատ է զղջացել տեղի ունեցածի համար»,- ասվում է Տելեգրամ-ալիքի հայտարարության մեջ:
Նշենք` գեղարվեստական մարմնամարզության աշխարհի քառակի չեմպիոնի մարզիչը` Աննա Դյաչենկոն հայտնել է, որ Սոլդատովան երեկ զանգահարել է իրեն հիվանդանոցից ու ասել, որ անալիզներ է տալիս.
«Երեկ առավոտյան Սաշան հիվանդանոցից զանգահարեց ինձ ու ասաց, որ մի քանի անալիզ պետք է հանձնի, և որ ես չանհանգստանամ: Այն, ինչ հիմա լսում եմ, ինձ համար նույնպիսի շոկ է, ինչպես` բոլորի համար»,- Դյաչենկոյի խոսքերն է փոխանցում «РИА Новости»-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոլդատովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մայրաքաղաքի հիվանդանոց` ինքնասպանության փորձի կապակցությամբ:
Սոլդատովան ժապավենով վարժություններ ծրագրում նվաճել է Աշխարհի 2018 թվականի գավաթը և թիմային մրցումներում նվաճել երեք ոսկե մեդալ: Բացի այդ, նա Եվրոպայի եռակի չեմպիոն է: