«Յուվենտուսի» հարձակվող Մարկո Պիացան կշարունակի կարիերան «Անդերլեխտում»: Այդ մասին հայտնում է hln.be-ն։
Բելգիական ակումբը վարձակալելու է խորվաթ ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո կարող է երկարաձգել վարձակալությունը ևս մեկ տարով: 24-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Բրյուսել՝ բուժզննում անցնելու համար:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ «Զենիթը» ևս մտադիր է ձեռք բերել Պիացային: