Մարկոս Պիզելի. Բրազիլացին Սան Պաուլոյից, ով հարվածում էր հայերեն — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ում հետ կխաղա Ինտերը․ Հայտնի է Ա Սերիայի գալիք մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկը

    Բարսելոնան մոտ է պաշտպանի հետ պայմանագիրը խզելուն

    Հայտնի է դարձել, թե երբ է Ռեալը հայտարարելու իր նոր տրանսֆերի մասին

    Ցավալի է, որ նա գերմանացի չէ․ Շվայնշտայգերը ընտրել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին

    Տավոլիերի․ Լիվերպուլը հաջորդ շաբաթ կկատարի ԱՊԼ-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը

    🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

    Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

    Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ում հետ կխաղա Ինտերը․ Հայտնի է Ա Սերիայի գալիք մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկը

            Բարսելոնան մոտ է պաշտպանի հետ պայմանագիրը խզելուն

            Հայտնի է դարձել, թե երբ է Ռեալը հայտարարելու իր նոր տրանսֆերի մասին

            Ցավալի է, որ նա գերմանացի չէ․ Շվայնշտայգերը ընտրել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին

            Տավոլիերի․ Լիվերպուլը հաջորդ շաբաթ կկատարի ԱՊԼ-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը

            🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

            Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

            Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մարկոս Պիզելի. Բրազիլացին Սան Պաուլոյից, ով հարվածում էր հայերեն

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  15.01.20 / 17:15
                  0

                  «Մարդիկ նման են սերմի. որտեղ հայտնվում են, այնտեղ էլ սկսում են աճել և զարգանալ»:

                  Որքան անցնում են տարիները, այնքան սկսում ես ավելի լավ ընկալել Օմար Խայամի այս տողերի իմաստն ու նշանակությունը:

                  Մեր կյանքը բաղկացած է հազարավոր պատահական կամ ոչ այնքան պատահական որոշումների և ընտրությունների համույթից: Միակ բանը, որ մեզ վիճակված չէ ընտրել՝ կենսագործունեության վայրն է. այն միջավայրը, որտեղ մենք ծնվում և ձևավորվում ենք: Վստահ եմ ՝ ձեզնից շատերը մտածել են, թե ի՞նչ կլիներ, եթե ծնվեիք մեկ այլ վայրում:

                  Հայրենիք ասվածը բավական բարդ և հեղհեղուկ «լուծույթ» է: Այն իր մեջ ներառում է բազում առասպելներ ու կարծրատիպեր: Աշխարհի բոլոր փոքրիկ «սերմերը» ձևավորվում և մեծանում են այն հավատամքով, որ իրենց «Սերմնաստանը» նման չէ մյուսներին: Իհարկե, այս ամենի մեջ կա ճշմարտության հատիկ, բայց պետք է նաև ընդունել, որ շատ հակամարտությունների ու անախորժությունների հենքը հենց այդ կարծրատիպերն են:

                  Երբ մենք արտաբերում ենք «ամենահայ» բրազիլացի եզրույթը, իհարկե նկատի չունենք այն, որ Մարկոս Պիզելին մի օր կարտասանի «Ես իմ անուշ Հայաստանին» կամ կպարի «Մշո Յարխուշտան», քանի որ դա չէ էականը:

                  «Ամենահայ բրազիլացին» գնահատական է: Այսպիսով, օտարական թվացող մեկին մենք ներս ենք թողնում մեր «Սերմնաստանը»՝ գտնելով, որ նա մեզնից մեկն է: Մարդկային ջերմությունն ու հարգանքն են այն անշրջելի սյուները, որոնք չեն ճանաչում ոչ մի սահման կամ ազգություն:

                  Ահա սա է պատճառը, որ բրազիլական Սան Պաուլո նահանգում ծնված այս տղան այդքան հարազատ է մեզ: Հայաստանում հայտնվելու առաջին իսկ օրվանից Մարկոսը դարձավ երկրպագուների սիրելին: Սկզբում, դա Երևանի «Արարատի» ֆաներն էին, ապա այդ գործին միացավ ողջ աշխարհասփյուռ հայությունը:

                  2006 թվականին հայ երկրպագուն առաջին անգամ ծանոթացավ Մարկոսի «կախարդական ձախ ոտքին»: Նրա հեռահար հարվածները մոլորության մեջ էին թողնում դարպասապահներին: Պիզելին իրական հայտնություն դարձավ հայկական ֆուտբոլի համար:

                  Դժվար է հստակ գնահատական տալ նրա խաղաոճին: Մարկոսը երբեք աչքի չի ընկել իր արագությամբ կամ ֆիզիկական պատրաստվածությամբ: Համաձայնեք, որ այս ամենը տարիների ընթացքում կարելի է կորցնել: Նրա հաղթաթուղթը շատ ավելի հզոր է և մնայուն:

                  Խաղային ինտելեկտ

                  Մեր օրերում ինտելեկտի առկայությունը, կարծես թե, շատ դեպքերում մոդայիկ չէ: Նախապատվությունն ավելի շատ տրվում է արտաքին փայլին, քան ներքին խորությանը: Այնպիսի տպավորություն է, որ ամենուր լսվում է այս կարգախոսը. «Մի ՛ մտածիր, գործի՛ր, մի՛ կորցրու պահը, վերցրո՛ւ կյանքից ինչ հնարավոր է»:

                  Ուրախալի է, որ ֆուտբոլը զերծ է մնում այդ տենդենցից: Իհարկե, այստեղ էլ ամեն ինչ իդեալական չէ, բայց խաղային ինտելեկտի առկայությունը շատերին դուրս է բերում միջակությունների շարքից:

                  Ժամանակակից ֆուտբոլը շատ ավելի արագ է, քան նախկինում: Գերարագ խաղի առաջատարը ԱՊԼ-ն է, սակայն, այնտեղ իրենց հրաշալի են զգում մտածող և հետո նոր գործող ֆուտբոլիստները, որոնց անարժանիորեն անվանում են դանդաղ ֆուտբոլիստներ: Օրինակները շատ են ՝ Դավիդ Սիլվա, Մեսութ Օզիլ, Ֆրենկ Լեմպարդ, Սթիվեն Ջերարդ, Սանտի Կասորլա…

                  Խաղադաշտը տեսնելու, փոխանցման պահը զգալու և կատարելու ունակությունն է, որ տարիների ընթացքում երբեք չի լքում ֆուտբոլիստին: Ահա սա է Մարկոս Պիզելիի գլխավոր հաղթաթուղթը: Ահա սա էր Արկադի Անդրեասյանը նկատել, երբ 2006-ին Բրազիլիայի 3-րդ դիվիզիոնի համեստ «Սան Կառլոս» ակումբից Պիզելիին հրավիրեց Երևանի «Արարատ»:

                  Հարազատ օտարերկրացին

                  Ժամանակին Մարկոսը անկեղծացել էր, որ մեր երկրի հետ առաջին շփումը շոկային էր նրա համար: Արևաշատ լողափներից հայտնվել ձմեռային Երևանում՝ կատակ բան չէ: Բացի այդ, մենք միանգամից չենք վստահում օտարականին: Ընդունում ենք, հյուրասիրում, բայց չենք «բացում» մեր հոգին, քանի դեռ չենք ճանաչել նրան: Այս աներևութական սառնությունը շատ կարճ կյանք ունեցավ: Նա իր ցուցադրած խաղով և հարգալից վարքագծով նվաճեց հասարակության սերը: Այստեղ ես հասկանում, որ մարդկային հարաբերություններում անձնագրերն ու կիլոմետրերը ոչինչ են:

                  Հայաստանի հավաքականի կազմում առաջին գնդակը Մարկոսը խփեց 2008 թվականի մայիսին՝ Մոլդովայի հավաքականի հետ ընկերական խաղում (2:2): Նա առաջիկա տարիներին պետք է դառնար ևս 10 գոլի հեղինակ, որոնցից Եվրո-2016 ընտրական փուլի Պորտուգալիայի հավաքականին խփած գնդակը դեռ երկար կմնա Կրիշտիանու Ռոնալդուի հիշողության մեջ:

                  Սակայն, հատկանշականն այն է, որ այդ ընթացքում մենք տեսնում էինք մի մարդու, ով անկախ գոլի կարևորությունից կամ մրցակցի հզորությունից, իրական և չկեղծվող հրճվանք էր ապրում՝ կրելով Հայաստանի հավաքականի մարզաշապիկը:

                  Սա է Մարկոսի խաղի գլխավոր բնութագիրը: Եկեք ընդունենք, որ հայկական ֆուտբոլ կոչվող «մոլորակում» միշտ էլ եղել են հակամարտություններ և խժդժություններ: Քննադատության են արժանացել նույնիսկ անձեռնմխելի թվացողները: Եվ եթե կա մեկը, ով կարող է վստահորեն ասել՝ ես վայելում եմ հայ ֆուտբոլասերի անմնացորդ սերն ու հարգանքը, դա հենց Մարկոս Պիզելին է:

                  «Ես 99%-ով հայ եմ, 1%-ով՝ բրազիլացի»

                  Անհնար է չհավատալ այս խոսքերի անկեղծությանը: Իր ամբողջ կարիերայի ընթացքում «ամենահայ» բրազիլացին դարձավ 150 գոլի հեղինակ՝ յուրաքանչյուր հարվածում ներդնելով իր հայկական հոգու մի մասնիկը:

                  Հատկանշական է, որ հավաքականում իր կարիերան ավարտելու մասին հայտարարությունից ընդամենը 2 ամիս անց, կրկնվեց ծնկի չարաբաստիկ վնասվածքը: 35-ամյա Մարկոսը որոշել էր կենտրոնանալ ակումբային մրցելույթների վրա, սակայն, ճակատագիրը այլ բան էր նախապատրաստել նրա համար:

                  Միգուցե սա ևս մեկ ապացույց է, որ առանց Հայաստանի հավաքականի Մարկոսը կորցնում է իր էության մի մասնիկը:

                  Մեկ բան հստակ է. այս բարի ժպիտով օտարականը ապացուցեց, որ հայկական ինքնությամբ հպարտանալու համար՝ «յան» վերջավորությունը պարտադիր պայման չէ:

                  Նարեկ Գրիգորյան

                  Թեգեր: #հայաստանի-հավաքական#հֆֆ#մարկոս-պիզելի
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Լուսանկարը՝ ԱրմենՊրեսսի

                  Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացումը ցատկահարթակ է հայկական ֆուտզալի համար. Գևորգ Ղազարյան

                  11.04.24

                  Ուժեղները հրավիրվել են, շատ ուժեղները՝ ոչ. մտորումներ՝ Ալեքսանդր Պետրակովի հրապարակած կազմի վերաբերյալ

                  12.03.24

                  Արցախցի երեխաների համար միջոցառում ՝ ֆուտբոլի ակադեմիայում 🎥

                  28.10.20

                  Հայ մրցավարները կկրեն Macron ապրանքանիշի համազգեստ (լուսանկարներ)

                  10.08.20

                  ԼՐԱՀՈՍ

                  Ում հետ կխաղա Ինտերը․ Հայտնի է Ա Սերիայի գալիք մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկը

                  11:55 / 07.06.25

                  Բարսելոնան մոտ է պաշտպանի հետ պայմանագիրը խզելուն

                  11:25 / 07.06.25

                  Հայտնի է դարձել, թե երբ է Ռեալը հայտարարելու իր նոր տրանսֆերի մասին

                  10:45 / 07.06.25

                  Ցավալի է, որ նա գերմանացի չէ․ Շվայնշտայգերը ընտրել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին

                  10:30 / 07.06.25

                  Տավոլիերի․ Լիվերպուլը հաջորդ շաբաթ կկատարի ԱՊԼ-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը

                  10:15 / 07.06.25

                  🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

                  00:41 / 07.06.25

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

                  23:55 / 06.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  23:30 / 06.06.25

                  Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

                  23:28 / 06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  23:15 / 06.06.25

                  🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

                  22:52 / 06.06.25

                  Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

                  22:37 / 06.06.25

                  Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

                  22:30 / 06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  22:15 / 06.06.25

                  Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտվեց Կիպրոսին

                  21:37 / 06.06.25

                  🎥 Սպերցյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավում է Կոսովոյի դարպասը

                  21:33 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.