Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, ով ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Մալյորկայում», կարող է այլ ակումբ տեղափոխվել։
Ինչպես տեղեկացնում է Goal Japan-ը, Կուբոն կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել «Ռեալ Սոսիեդադ»՝ փոխարինելով Մարտին Էդեգորին, ով գալիք ամառ մեծ հավանականությամբ վերադառնալու է «արքայական» ակումբ։
Հաղորդվում է, որ «Ռեալում» գոհ են Կուբոյի վարձակալությամբ «Մալյորկայում», սակայն ցանկանում են ավելի բարձր մակարդակում փորձարկել նրան։
Կուբոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում է տեղափոխվել «Ռեալ»։