Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհավորել է թիմի երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ ու խոսել 2020-ի անելիքների մասին։
««Ռեալը» ունիվերսալ զգացում է, որը համախմբում է միլիոնավոր մարդկանց։ Մեր անդամներին ու երկրպագուներին ցանկանում եմ, որ նրանք անցկացնեն շատ լավ արձակուրդներ իրենց ընկերներ: Սրանք կարևոր օրեր են, որի ընթացքում պետք է հիշել համերաշխության մասին։
Ցանկանում եմ առողջություն և երջանկություն բոլորին։ 2020-ը թող հաջողությունների ու տիտղոսների տարի լինի «Ռեալի» համար»,-Պերեսի խոսքերն է մեջբերում «Ռեալի» Instagram-ի էջը։