«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ամփոփել է 10-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղը (0:0):
«Շատ հավասար խաղ էր, որում երկու թիմերն էլ լավ հնարավորություններ ունեին:
«Ռեալը» մեծ ճնշում գործադրեց մեզ վրա: Այս իմաստով մեզ համար հեշտ չէր:
Դաշտում լարվածություն կար, շատ քարտեր, բայց Կլասիկոն Կլասիկոն է:
Մենք սպասում էինք մեծ ճնշում «Ռեալի» կողմից, բայց փաստն այն է, որ երբ ուժեղ մրցակցի ես հանդիպում, պետք է մարտահրավերը ընդունես: Երբեմն մեզ հաջողվում էր, իսկ երբեմն`ոչ»,- մեջբերում է Վալվերդեին Marca-ն: