Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը արժանացել է Golden Foot մրցանակին, որը շնորհվում է 29 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին՝ ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած ներդրման համար:
Մրցանակի համար պայքարում Մոդրիչը գերազանցել է Լիոնել Մեսսիին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուին («Յուվենտուս»), Տիագո Սիլվային (ՊՍԺ), Սերխիո Ռամոսին («Ռեալ»), Ուեյն Ռունիին («Դի-Սի Յունայթեդ»), Սերխիո Ագուերոյին («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկուն («Բավարիա»), Ջորջո Կյելինիին («Յուվենտուս») և Ժերար Պիկեին («Բարելոնա»):
Ավելի վաղ այս մրցանակը ստացել են Ռոբերտո Բաջոն, Պավել նեդվեդը, Անդրեյ Շևչենկոն, Ալեսանդրո Դել Պիեռոն, Ռոբերտո Կառլոսը, Ռոնալդինյոն, Ֆրանչեսկո Տոտին, Ռայան Գիգզը, Զլատան Իբրահիմովիչը, Դիդյե Դրոգբան, Անդրես Ինյեստան, Սամուել Էտո՛Օն, Ջանլուիջի Բուֆֆոնը, Իկեր Կասիլյասն ու Էդինսոն Կավանին:
🔜 Another big night coming up for #Croatia captain @lukamodric10…#BeProud #Vatreni🔥 pic.twitter.com/S4DdNh2baw
— HNS (@HNS_CFF) November 12, 2019