«Բարսելոնան» դարձյալ հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը դարձյալ հետաքրքրություն է ցուցաբերում 31-ամյա բրազիլացու նկատմամբ, ում պայմանագրի ժամկետը «կապույտների» հետ ավարտվում է 2020-ի ամռանը։
Նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ևս «Բարսելոնան» հետաքրքրվում էր Վիլիանով։