Թուրինի «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում արտագնա հանդիպում է անցկացնելու «Լոկոմոտիվի» հետ։
«Բիանկոներիները» արդեն ժամանել են Ռուսաստանի մայրաքաղաք։ Ա սերիայի չեմպիոնների ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայանում։
«Յուվենտուսը» Facebook-յան իր էջում լուսանկարներ է հրապարակել թիմի ժամանումից ու կատարել հետևյալ գրառումը․
«Սիրելի Ռուսաստա՛ն, դու շատ կարևոր այցելուներ ունես»։
Ռուսական championat.com կայքի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբի ֆուտբոլիստներն ու անձնակազմը օդանավակայանից հեռացել են այլ ելքով ու չեն հանդիպել տասնյակ երկրպագուների, որոնք եկել էին տեսնելու ֆուտբոլիստներին։