Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում, Լ խմբում, «Պարտիզանը» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու զիջեց 0-1 հաշվով: Միակ գոլը խաղի 43-րդ րոպեին, 11 մետրից, խփեց Անտոնի Մարսիալը:
Խմբի մյուս խաղում մրցեցին «ԱԶ Ալկմարն» ու ղազախական «Աստանան»: Հոլանդական թիմը 6 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Ղազախական թիմի դարպասին խաղի ընթացքում նշանակվել է 2 11 մետրանոց: 3 տուրից հետո Լ խմբում առաջատարը Սուլշերի թիմն ՝ վաստակած 7 միավորով: «ԱԶ Ալկմարն» ունի 5 միավոր, «Պարտիզանն» ունի 4 միավոր, իսկ «Աստանան», առայժմ, միավոր չունի: