Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը չի կարողանա օգնել թիմին առաջիկա խաղերում:
29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում՝ «Բրյուգեի» հետ խաղում (2-2) և փոխարինվել ընդմիջումից հետո: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ իսպանացին վնասել է աջ ծնկի ներքին կոլատերալ կապանները:
Ըստ Marca-ի տեղեկությունների՝ Նաչոյի ապաքինման համար կպահանջվի 2.5 ամիս:
«Ռեալը» ՉԼ 2 տուրերից հետո 1 միավորով 4-րդն է A խմբում: Առաջատարը 6 միավորով ՊՍԺ-ն է: