Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
«Լեռնային Արցախ»-«Նորավանք» խաղին՝ դաշտի տեր ակումբի
մի քանի ֆուտբոլիստների մարզաշապիկներին, ինչպես նաև հյուր թիմի
դարպասապահի ազգանունները գրված չեն եղել:
ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 66-րդ կետի համաձայն` «Լեռնային Արցախ ՖԱ»-ին և «Նորավանք ՍԱ ՍՊԸ»-ին հայտարարվել է նկատողություն։
Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ: