Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի շրջանակում չորեքշաբթի օրը կկայանա «Բրյուգե» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 19 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Հայտացուցակից բացակայում է Տոնի Կրոսը։ Փոխարենը շարք է վերադարձել Գարեթ Բեյլը։

«Ռեալը» ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում երկրորդ տեղով։