The Daily Mail- ը հայտնում է, որ հունվարին «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հեռանալու է անգլիական ակումբից:

Հարձակվողն այս մրցաշրջանում կորցրել է իր տեղը լոնդոնյան թիմի հիմնական կազմում: «Կապույտների» ղեկավարությունը ցանկանում է բաժանվել 33-ամյա ֆուտբոլիստի հետ, որպեսզի երիտասարդ սերունդը խաղային պրակտիկա ունենա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» հետաքրքրվում է ֆրանսիացու ծառայություններով:

Telegraph-ը, իր հերթին հայտնում է, որ «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ցանկանում է լքել ակումբը: Նրա ծրագրերը չեն փոխվել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո: Կիսապաշտպանը չի նախատեսում բանակցել պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: