ՈւԵՖԱ-ն հայտնել է ՉԼ-ի խմբային փուլի 5 -րդ տուրի լավագույն գոլի հեղինակ դարձած թեկնածուների անունները:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Սվեն Բենդերը, Ալեխանդրո Գոմեսը, Լաուտարո Մարտինեսն ու Պաուլո Դիբալան:
- Բենդերը հրաշալի հարվածով գրավեց «Լոկոմոտիվի» դարպասը:
- Գոմեսը գոլի հեղինակ դարձավ խորվաթական «Դինամոյի» հետ խաղում:
- Մարտինեսը գրավեց չեխական «Սլավիայի» դարպասը:
- Դիբալան ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում: