Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է Էդեն Ազարի հետ հոգեբանական սեանսներ անցկացնել, հաղորդում է OK Diario-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, Զիդանն ու օգնականները հոգեբանական աշխատանք կտանեն Ազարի հետ՝ վերջինիս մեջ կոտրելու կրկին վնասվածք ստանալու վախը: Լա լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում բելգիացին դարձել է 1 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր Ազարը անընդհատ վնասվածքներ է ստանում ու չի կարողանում լիարժեք դրսևորել իրեն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Լա լիգայի գործող չեմպիոնն է: