Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Ազգերի լիգայի՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղի ոչ-ոքի (1-1) արդյունքը։
«Մինչև վերջ պայքարում էինք ու մի քանի պահ ունեինք։ Վերջում որոշակի հոգնածություն էր զգացվում։ Մենք, իհարկե, բարկացած ենք, որ չկարողացանք հաղթել, բայց սրության պակաս կար։
Այն շատ նման էր Թուրինում կայացած խաղին։ Որոշակի սրությունը չէր խանգարի։
Հաղթանակների շարքը վաղ թե ուշ պիտի ընդհատվեր, բայց ուրախ ենք, որ ոչ-ոքի եղավ, ոչ թե՝ պարտություն»,- ասել է մարզիչը RAI Sport-ին տված հարցազրույցում։