«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին կարող է տեղափոխվել ԱՊԼ-ի ակումբներից մեկը: Ըստ շրջանառվող լուրերի, Մեսսին կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
«Հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա: Մեսսիին, «Լիվերպուլը» չի հրավիրի, իսկ այդ դեպքում, ավելի լավ է, որ նա հեռու մնա ԱՊԼ-ից: Ես 2 անգամ եմ խաղացել նրան դեմ, և այդ խաղերն իմ կարիերայի բարդագույն խաղերն էին:
Էգոիստության տեսանկյունից, ես ցանկանում եմ, որ նա մնա «Բարսայում», իսկ եթե տեղափոխվի ԱՊԼ, վստահ եմ, որ առավել քան արդյունավետ կլինի»,-ասել է Ռոբերտսոնը: