«Լիվերպուլի» նախկին դարպասապահ Սիմոն Մինյոլեն խոսել է անգլիական ակումբում իրավիճակի մասին:
«Ինձ համար անհնար էր մեկնարկային կազմի համար պայքարելը. եթե հնարավոր լիներ, ես կլինեի կազմում: Եթե նույնիսկ ես խաղայի վնասվածք ունեցող Ալիսոնից լավ և մի շարք անգամներ դարպասից դուրս գայի ու տիրեի գնդակին, միևնույն է, ինձ կվերադարձնեին պահեստայինների նստարան:
Նույնիսկ եթե Բեքերը գոլ խփեր սեփական դարպասին, նա կշարունակեր պահպանել տեղը հիմնական կազմում… ո՞րն է իմաստը մրցակցելու:
Չեմ փոշմանում հեռանալու համար: Իհարկե, կարող էի մնալ և մեծ գումար աշխատել, պայքարել չեմպիոնության ու Չեմպիոնների լիգայի համար, բայց երբ չես խաղում, նվաճումները տարբեր կերպ են ընկալվում»,- բելգիացի դարպասապահի խոսքն է մեջբերել Sport Witness-ը:
31-ամյա դարպասապահը «Լիվերպուլում» է եղել 2013-ից 2019 թվականներին:
Մինյոլեն վարձավճարով հանդես է գալիս «Բրյուգեում»: