ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը սպասարկող հայ մրցավարներն արժանացել են բարձր գնահատականի ՈւԵՖԱ-ի կողմից: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը.
«Օգոստոսի 27-ին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը։ Սերբական ակումբը հաղթեց 1։0 հաշվով։ Հանդիպումը սպասարկող հայկական մրցավարական անձնակազմը՝ գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյան, օգնականներ Մեսրոպ Ղազարյան, Ատոմ Սևգուլյան, չորրորդ մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան, արժանացել է բարձր գնահատականի հանդիպման ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչի կողմից»,-ասված է հայտարարության մեջ: