Միլանի «Ինտերը» մոտ է «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի տրանսֆերը ձեռք բերելուն: Միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել ֆրանսիական «հրաշքին»: La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, «Չելսին» իր խաղացողին պատրաստ է 50 մլն եվրոյի դիմաց բաց թողնել:
Նախկինում հաղորդվում է, որ «Չելսին» ցանկանում է հրաժարվել 10 խաղացողից, որոնց թվում էր նաև Կանտեն:
ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանում ֆրանսիացին «Չելսիի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: