Իտալական «Նոր ուժ» (Forza Nuova) ծայրահեղ աջ կուսակցությունն ակցիա է իրականացնել «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլիի դեմ:
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը՝ օրերս կուսակցության ներկայացուցիչները Թուրինում «Յուվենտուսի» մարզադաշտի տարածքում պաստառ էին պարզել, որի վրա գրված էր. «Մարիո, դու ճիշտ ես, դու աֆրիկացի ես»:
Ավելի ուշ կուսակցությունը մեկնաբանել է իր ակցիան:
«Նա ասում է, որ մեծ հաշվով իրեն աֆրիկացի է զգում, ոչ թե իտալացի: Նա երես առած երեխա է, ընտելացած այն բանին, որ ամեն ինչ ունի: Երբ նրա մոտ ինչ-որ բան լավագույնս չի դասավորվում, նա ամեն ինչ արդարացնում է ռասիզմով»:

Նոյեմբերի սկզբին Բալոտելին դարձել էր երկրպագուների ռասիստական պահվածքի զոհը: Իտալիայի առաջնության «Վերոնա» — «Բրեշիյա» խաղի ժամանակ տանտերերի երկրպագուները ռասիստական վիրավորանքներ էին հնչեցրել ֆուտբոլիստի հասցեին: Մարիոն ի պատասխան՝ գնդակը նետել էր նրանց կողմն ու ուղևորվել հանդերձարան՝ ձեռքով ցույց տալով, որ չի շարունակի խաղը: Նրան կանգնեցնել կարողացել էին միայն թիմակիցները: