Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոմանը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնան» գլխավորելու մասին լուրերը:
«Ես դա կցանկանայի: Բայց դրա մասին կարող եմ բարձրաձայնել միայն պայմանագիր կնքելուց հետո: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել»,-Կումասնի խոսքերն է փոխանցում AS-ը:
Հիշեցնենք, որ ըստ լուրերի կատալոնական ակումբը և 57-ամյա մասնագետը այժմ բանակցություններ են վարում և կողմերը մոտ են համաձայնության գալուն պայմանագիր կնքելու շուրջ: Նշվում է, որ Կումանը 2-ամյա պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ: