Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ: «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Յոան Գուֆրանը իր կարծիքն է հայտնել այդ խաղի վերաբերյալ։
«Մենք նայել ենք մրցակցի խաղերի տեսաձայնագրությունները, նրանք իրենց երկրի չեմպիոնն են, բայց մենք լավ ենք պատրաստվել, որպեսզի վաղվա խաղում լավ հանդես գանք։ Այս խաղը շատ մոտիվացնող է ինձ համար, ես ուզում եմ «Արարատ-Արմենիայի» հետ պատմություն կերտել վաղվա խաղում։ Ես ուզում եմ այս ակումբի հետ ավելիին հասնել», — ասել է Յոան Գուֆրանը «Արարատ-Արմենիա» – «Օմոնիա» հանդիպման նախաղայաին մամուլի ասուլի ժամանակ։
Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» – «Օմոնիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ժամը 19:00-ին՝ ՀՖՖ Ակադեմիա մարզադաշտում:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Արարատ-Արմենիայի» հաղթանակը գնահատում է 4,50 գործակցով, ոչ ոքին՝ 3,60, իսկ «Օմոնիայի» հաղթանակը՝ 1,80։