Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտը համաձայնել է ուսի վիրահատության ենթարկվել: Ցավերը հոլանդացուն անհանգստացնում են նախորդ տարվա նոյեմբերից:
«Այժմ ուսի վիրահատության պետք է ենթարկվեմ, որն անչափ կարևոր է»,-Sky Sport Italia-ին ասել է դե Լիխտը:
Հաղորդվում է, որ վիրահատությունից հետո պաշտպանը չի խաղա առնվազն մինչև նոյեմբեր: