Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), կազմկոմիտեն և Ճապոնիայի իշխանությունները հաստատել են Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները: Մրցումները կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, հայտնում է Kyodo-ն:
Նախկինում օլիմպիական խաղերը հետաձգվել էին 2020 թվականից մինչև 2021 թվականը ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Միևնույն ժամանակ, կազմակերպիչները որոշեցին պահպանել մրցաշարի անվանումը՝ «Օլիմպիադա 2020»:
Պարոկիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2021 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը:
Մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից համավարակ հայտարարված վիրուսը պատճառ հանդիսացավ, որ Օլիմպիական խաղերը ժամանակակից պատմության մեջ, իսկ այն հաշվվում է 1896թ-ից, առաջին անգամ հենց հետաձգվեցին։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Աշխարհի զարգացած 20 երկրների խումբը (G20) ողջունել է Տոկիոյի օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշումը։ Քսան հզոր պետությունների ղեկավարներին իր հերթին շնորհակալական խոսք է հղել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։ Նա ասել է, որ Ճապոնիայի և ՄՕԿ-ի համար կարևոր դեր է խաղացել քսանյակի դրական արձագանքը։