Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Մեր երկրից տատամի կելնեն Աշիկ Անդրեյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (90 կգ):
Լավ հանդես գալու նպատակով, նշած տղաները, հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, մեկշաբաթյա ուսումնամարզական հավաքի են մասնակցել Սոչիում: Նախապատրաստությունը շարունակվում է Գյումրիում, որտեղից կմեկնեն մրցավայր:
Եվրոպական ստուգատեսը օլիմպիական վարկանիշային միավորներ է մասնակիցներին: Հնարավոր է միավորներ ստանան նաև մեր երիտասարդ պատվիրակները: Այդուհանդերձ, քիչ է հավանական, որ Փարիզի խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ կունենա: