Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Մյունխենում 0։1 հաշվով պարտվեց «Բավարիային» ու դուրս մնաց ընթացիկ մրցաշարից:
«Զինագործները» 11 տարի է՝ չեն կարողանում հաղթել «Բավարիային» վերջինիս խաղադաշտում:
«Արսենալի» վերջին հաղթանակը Մյունխենում գրանցվել է 2013 թվականի մարտի 13-ին, երբ լոնդոնցիները Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեցին գերմանական ակումբին:
Հատկանշական է, որ այս հաղթանակը ընդհանուր հաջողություն չբերեց «զինագործներին». Լոնդոնում կայացած առաջին խաղում «Բավարիան» հաղթեց 3:1 հաշվով և արտագնա խփած գոլի շնորհիվ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Դրանից հետո մրցակիցները Մյունխենում հանդիպել են չորս անգամ՝ մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի, մնացած երեքում «Արսենալը» պարտվել է: