Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում 11-մետրանոց հարվածաշարի մասին (հիմնական ժ.՝ 1:1, 11մ.՝ 4:3):
«Մենք պատրաստվում էինք 11-մետրանոց հարվածաշարին: Ես տեղեկություն ունեի այն խաղացողների մասին, ովքեր մնացել էին դաշտում՝ հետխաղյա 11-մետրանոցներն իրացնելու համար։ Ճիշտ է, մի պահ ստիպված էի ռիսկի դիմել։ Բարեբախտաբար, Բերնարդուի հետ ամեն ինչ լավ ստացվեց։ Ես պետք է տեղում մնայի (ժպտում է)»,- Լունինի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ 11-մետրանոց հարվածաշարում Մադրիդի «Ռեալի» դարպասապահը երկու 11-մետրանոց է հետ մղել՝ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ու խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի կատարմամբ։
Այս մրցաշրջանում Լունինը «Ռեալի» կազմում մասնակցել է 27 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 23 գոլ և 12 խաղում անառիկ է պահել դարպասը։ Transfermarkt ինտերնետ պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 16 միլիոն եվրո։