«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Բարսելոնայում (Իսպանիա) ընթացող ATP-500 մրցաշարի երկրորդ շրջան։
Այսօր՝ ապրիլի 16-ին, մրցաշարի առաջին շրջանի խաղում նա հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆլավիո Կոբոլլիին։
Հանդիպումն ավարտվել է 6։2, 6։3 հաշվով՝ հօգուտ իսպանացու։ Հանդիպման տևողությունը 1 ժամ 25 րոպե էր։
Բարսելոնայի մրցաշարի հաջորդ տուրում Նադալը կխաղա ավստրալիացի, աշխարհի 11-րդ ռակետ Ալեքս դե Մինաուրի հետ։