«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 32 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։
Երկրորդը «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին է։ Գվինեացի հարձակվողն իր ակտիվում ունի 25 գոլ։
ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն երրորդն է, ով 24 գոլ է խփել Լիգա 1-ի այս մրցաշրջանում։
4-րդ տեղում է «Ինտերի» ներկայացուցիչ Լաուտարո Մարտինեսը՝ 23 գոլով։ «Լայպցիգի» հարձակվող Լուի Օպենդան եզրափակում է լավագույն հնգյակը։
Հարի Քեյն․ «Բավարիա» — 32 գոլ
Սերու Գուիրասի․ «Շտուտգարտ» — 25 գոլ
Կիլիան Մբապե․ ՊՍԺ — 24 գոլ
Լաուտարո Մարտինես․ «Ինտեր» — 23 գոլ
Լուի Օպենդա․ «Լայպցիգ» — 22 գոլ
Էրլինգ Հոլանդ․ «Մանչեսթեր Սիթի» — 20 գոլ
Քոուլ Պալմեր․ «Չելսի» — 20 գոլ