Բունդեսլիգայի առաջին տուրում «Քյոլնը» 3։1 հաշվով հաղթեց «Շալկեին»։ 35-րդ րոպեին «Շալկեի» կազմում դաշտից հեռացվեց Դոմինիկ Դրեքսլերը։
Երկրորդ խաղակեսում տանտերերից աչքի ընկան Լուկա Կիլիանը, Ֆլորիան Կայնցը և Դեյան Լյուբիչիչը։ Հյուրերից միակ գոլը խփեց Մարիուս Բյուլտերը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում փոխարինման մտավ 60-րդ րոպեին։