Դանիական Սուպերլիգայի երկրորդ տուրում «Ռանդերսը» սեփական հարկի տակ ընդունել է «Օդենսեին» և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը։
Հանդիպման առաջին կեսն ավարտվել է հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։ Երկրորդ կեսի միջնամասում տանտերերը կամային որակներ են դրսևորել և 3 րոպեում 2 գոլ խփել՝ խուսափելով պարտությունից։ Նախ մեկ գնդակ ետ է բերել Էգոն՝ 75-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ, ապա 78-րդ րոպեին Բունդգարդը խփել է պատասխան գնդակը՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը։
Ի դեպ, այս երեք ֆուտբոլիստները՝ էգոն, 18-ամյա Բունդգարդն ու Բաբայանը, փոխարինման են մտել հանդիպման միայն 63-րդ րոպեին։
Նոր մեկնարկած առաջնության մեկնարկային երկու տուրերում «Ռանդերսը» դեռևս երկու միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում։