Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Հուլիսի 8-ից 10-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ Եվրոպայի «Senshi» պրոֆեսիոնալ մենամարտերի մեծահասակների առաջնությունը, որին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացավ հետևյալ կազմով. մենամարտողներ՝ Արթուր Հարությունյան և Գեղամ Մանավազյան, ներկայացուցիչ՝ փոխնախագահ Հայկ Միսակյան։
Գեղամ Մանավազյանը 3 օր անընդմեջ փայլուն մրցելույթներ գրանցելով դարձավ փոխչեմպիոն՝ շատ չնչին առավելությամբ զիջելով Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Հայկ Դանիելյանին։ Արթուր Հարությունյանը նույնպես հրաշալի մենամարտեց և դարձավ բրոնզե մեդալակիր։
Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիան մարզիկներին պարգևատեց ոչ միայն մեդալներով, պատվոգրերով ու գավաթներով, այլ նաև խոշոր գումարային պարգևավճարով։